Forbes. Բիզնեսի համար լավագույն երկրները
Աշխարհում
13:54 18/12/2014

Forbes. Բիզնեսի համար լավագույն երկրները

Forbes-ը հրապարակել է 2014թ-ին բիզնես միջավայրի համար լավագույն երկրների ցանկը՝ հաշվի առնելով 11 տարբեր չափանիշներ, այդ թվում՝ սեփականության իրավունք, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, ազատություն, ներդրողների պաշտպանվածության, ֆոնդային բորսայի և այլ չափանիշերով: Այս տարի 146 երկրների շարքում Դանիան վերադարձել է առաջին հորիզոնական, որը 2008-2010թթ-ին անընդմեջ առաջատարն էր: Երկրորդ և երրորդ հորիզոնականում հայտնվել են Հոնկոնգը և Սինգապուրը: 

Հարևան Վրաստանը ցուցակում 47-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Ադրբեջանը 60-րդ, Ուկրաինան՝ 88-րդ: Ռուսաստանը ցուցակում 91-րդ հորիզոնականում է (նախորդ տարվա համեմատ դիրքը չի փոխվել), Ղազախստանը՝ 65-րդ, Ղրղզստանը 101-րդ:
 
Հայաստանը այս տարի ցուցակում 56-րդն է, նախորդ տարվա 64-րդի փոխարեն: Բարելավված են ցուցանիշները հարկային բեռի և դրամավարկային ազատությունների մասով: Նշված է նաև, որ գրանցվել է 4.6% տնտեսական աճ, պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 38%-ը, ինֆլյացիան՝ 6.2%:
 
Ըստ այս տվյալների` նախորդ տարվա համեմատ ԱՊՀ տարածքում և տարածաշրջանում Հայաստանը գրանցել է ամենամեծ առաջընթացը` միանգամից 7 կետով:
Placeholder
Forbes. Բիզնեսի համար լավագույն երկրները