Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան
Տնտեսություն
11:29 18/12/2014

Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում հայտնեց, որ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ:

«Միջազգային գործընկերները լիովին աջակցում են` արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքերով՝ երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, սակայն իրենք անհանգստացած են փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով, ինչպես նաև սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով, մասնավորապես, երեկ շաքարավազի, ալյուրի և սպառման այլ ապրանքերի գծով ակնհայտ գների բարձրացումներ կային:

Հ.Աբրահամյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել այս ապրանքատեսակների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկատվություն ներկայացնեն:

«Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ հետևել այս չարաշահումներին: Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Placeholder
Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան