Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
14:23 18/12/2014
Վլադիմիր Պուտին. Ներկա իրավիճակը կարող է պահպանվել առնվազն 2 տարի (տեսանյութ)
«Աշխատել է պետք»,- անդրադառնալով Ռուսաստանում ներկայիս տնտեսական վիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ հարցին` ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով երկրի տնտեսության նավթային կախվածության մեղմմանը, Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ բարդ տնտեսական իրավիճակը դրդում է նրան, որ էներգակիրների արդյունահանման, «հեշտ փողի» ստացման փոխարեն, գործարար աշխարհը ավելի շատ հակվում է տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման:
Ինչ վերաբերում է արտարժութային ճգնաժամին, ապա ՌԴ նախագահի կարծիքով, կենտրոնական Բանկը և կառավարությունը ներկայինս տնտեսական իրավիճակին հաղթահարման համար ընդհանուր առմամբ համարժեք քայլերն են ձեռնարկում, չնայած նրան, որ այս քայլերի մասով կան «որոշակի հարցեր»:
Ըստ Վլադիմիր Պուտինի` միջազգային ոչ բարեհաջող կոնյուկտուրայի պահպանման պայմաններում ներկա իրավիճակը կարող է պահպանվել առնվազն 2 տարի: Այնուամենայնիվ, ՌԴ ղեկավարը վստահ է, որ տնտեսությունը կհարմարվի էներգակիրների ցածր գներին:
Placeholder