Բելառուսի խորհրդարանն այսօր քննարկելու է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:14 19/12/2014

Բելառուսի խորհրդարանն այսօր քննարկելու է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը. «ՀԺ»

Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին ասել է Բելառուսի ԱԺ տեղեկատվական վարչության պետ Վիտալի Երմոլովիչը:
 
Վերջինս չի ցանկացել քվեարկության արդյունքների մասին որևէ կանխատեսում անել՝ ասելով, որ պետք է սպասել պաշտոնական արդյունքերին, ակնհայտ է, որ Բելառուսը կվավերացնի համաձայնագիրը:

«Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան, իսկ թե ո՞րը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը»,-գրել է թերթը:
 
Placeholder
Բելառուսի խորհրդարանն այսօր քննարկելու է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը. «ՀԺ»