Երթուղայինների վարորդների գործադուլի կազմակերպիչները գծատերերն են.  «Իրավունք»
Օրվա մամուլ
09:47 19/12/2014

Երթուղայինների վարորդների գործադուլի կազմակերպիչները գծատերերն են. «Իրավունք»

 «Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Մեր ունեցած վստահելի տեղեկություններով՝ երթուղային գծերի վարորդների գործադուլի կազմակերպիչները հենց գծատերերն են և «Փոխադրողների միություն» կոչեցյալը, ու ի սկզբանե գործադուլը ծրագրվել էր՝ հենց ուղեվարձը բարձրացնելու նպատակով: Այդ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երևանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը»:
Placeholder
Երթուղայինների վարորդների գործադուլի կազմակերպիչները գծատերերն են. «Իրավունք»