Ինձ համար Եվրոպան դա միայն  Եվրամիությունը չէ. Աշոտյանը` ԵՏՄ-ի և եվրոպական կրթական ծրագրերի ներդրման մասին
Կրթություն, գիտություն
15:15 20/12/2014

Ինձ համար Եվրոպան դա միայն Եվրամիությունը չէ. Աշոտյանը` ԵՏՄ-ի և եվրոպական կրթական ծրագրերի ներդրման մասին

«Ես ունեմ իմ պատկերացումը, թե ինչ է նշանակում Եվրոպա և եվրոպական: Ինձ համար Եվրոպան դա միայն Եվրամիություն չէ»,-այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե կրթական բոլոր ծրագրերը կապված են հենց եվրոպական չափանիշների հետ, մինչդեռ Հայաստանը ընդամենը մի քանի օրից դառնում է ԵՏՄ անդամ, ապա հաջորդ տարի խնդիրներ չե՞ն առաջանա եվրոպական կրթական ծրագրերի ներդրման հարցում:

Շարունակելով իր խոսքը՝ նախարարն ասաց. «Եվրոպան շատ ավելի լուրջ քաղաքակրթություն է, քան այն քաղաքական, վերազգային միավորումը, որն այսօր ընդունված է կոչել Եվրոպա: Ես չեմ համարում, որ Հայաստանը Եվրոպա չէ, ես չեմ համարում, որ Ռուսաստանը Եվրոպա չէ: Եվրոպական քաղաքակրթությունը ստեղծվել է տասնյակ ժողովուրդների կողմից՝ հազարավոր տարիների ընթացքում, և յուրաքանչյուրն իր լուման ունի այդ քաղաքակրթության զարգացման մեջ: Սանկտ Պետերբուրգը եվրոպական լավագույն քաղաքներից է, Պուշկինն էլ եվրոպական լավագույն գրողներից մեկը»:

Ա.Աշոտյանի խոսքերով` իրավունքն չունենք ազգովի հրաժարվել եվրոպական ժառանգությունից:

Իսկ ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա Արմեն Աշոտյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ունենա իր կրթական համընդհանուր ծրագիրն ու բաղադրիչը, որը չպետք է հակադրվի եվրոպական ուղղություններին:

Placeholder
Ինձ համար Եվրոպան դա միայն Եվրամիությունը չէ. Աշոտյանը` ԵՏՄ-ի և եվրոպական կրթական ծրագրերի ներդրման մասին