«Աքիլես» ՀԿ. Հիմնական բողոքները ստանում ենք ԴԱՀԿ, ՃՈ գործունեության, ԱՊՊԱ համակարգի, կարմիր գծերի վերաբերյալ
Հասարակություն
12:52 20/12/2014

«Աքիլես» ՀԿ. Հիմնական բողոքները ստանում ենք ԴԱՀԿ, ՃՈ գործունեության, ԱՊՊԱ համակարգի, կարմիր գծերի վերաբերյալ

«Վարորդների նկատմամբ այսպիսի համաներում ես չեմ հիշում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 15-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններով և լրացումներ կատարելու մասին օրենքի մասին:
 
Նա մասնավորապես առանձնացրեց հետևալ դրույթները. Վարչական իրավախախտում կատարած անձիք ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի մեկը վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու  պարտականությունից: 
 
Ըստ օրենքի, նախկինում կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարն այս փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու  պարտականությունից: Այսինքն՝ պետք է վճարի միայն մայր գումարը: 
 
Ըստ օրենքի, սահմանվել է շեմ՝ 200 հազար դրամ, որից բարձր  տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով, մինչ այս գործող օրենքով ԴԱՀԿ-ն կարող էր առանց դատարանի որոշման կալանք դնել անձի գույքի և հաշիվների վրա անգամ 5000 դրամ տուգանքի դեպքում, եթե քաղաքացին սահմանված ժամկետով չէր վճարում տուգանքը:

«Այս դեպքում կարևոր հանգամանքը ծանուցումն է: ց ասաց Է. Հովհաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս որոշումը հակասահմանադրական է, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, բռնագանձում արվում է միայն դատական կարգով: 
 
Անդրադառնալով իրենց ՀԿ-ի այս տարվա գործունեությանը, նա նշեց, որ վերջին մեկ ամսում գրեթե վարորդ-տեսուչ հարաբերությունների վերաբերյալ բողոք չեն ստացել, հիմնական ահազանգերը գալիս են ԴԱՀԿ-ի, ՃՈ գործունեության, ԱՊՊԱ համակարգի, գույքահարկի, կարմիր գծերի վերաբերյալ:

 

Placeholder
«Աքիլես» ՀԿ. Հիմնական բողոքները ստանում ենք ԴԱՀԿ, ՃՈ գործունեության, ԱՊՊԱ համակարգի, կարմիր գծերի վերաբերյալ