ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:20 20/12/2014

ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել. «ՀԺ»

Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել: Թե այս հրաժարականները որքանո՞վ են կապված դրամի կտրուկ արժեզրկման և արտարժույթի շուկայում լարված իրավիճակի հետ՝ առայժմ հայտնի չէ: 
 
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկ» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը: Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին:
 
Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղազախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները»:
Placeholder
ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել. «ՀԺ»