Վարչապետն ասել է, որ Երևանում Տրանսպորտը չի թանկանալու. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:49 20/12/2014

Վարչապետն ասել է, որ Երևանում Տրանսպորտը չի թանկանալու. «ՀԺ»

Երեկ՝ մինչև ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ զրուցել է լրագրողների հետ: «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նշել է, որ գազալցակայաններում գազի գինը 230 է, Աբրահամյանը չի համաձայնվել:

«Ճիշտ չեք ասում, ես բոլոր տեղերը մարդկանց ուղարկել եմ, ստուգել ենք՝ կա 200 դրամով ու 210 դրամով, հիմնականում 200 դրամով»,-ասել է նա:
 
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ Երևանում բարձրանալո՞ւ է տրանսպորտի սակագինը, ինչին վարչապետը բացասական պատասխան է տվել:
Placeholder
Վարչապետն ասել է, որ Երևանում Տրանսպորտը չի թանկանալու. «ՀԺ»