Բաշար ալ-Ասադ. Սիրիան ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար պարտական է Իրանին
Քաղաքական
13:00 22/12/2014

Բաշար ալ-Ասադ. Սիրիան ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար պարտական է Իրանին

«Սիրիան ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար պարտական է Իրանին»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Սիրիայի նախագահը Դամասկոսում Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով սիրիական պատերազմում ներգրավված ուժերին և ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի ցուցաբերած աջակցությանը, մասնավորապես նշել է. «Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար պարտական են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իրանն ու Սիրիան տարբեր փուլերում եղել են միմյանց կողքին և համատեղ դիմադրել դավադրություններին. երկու երկրներին հաջողվել է ձախողել թշնամիների ու ահաբեկիչների ծրագրերը»:

Բաշար ալ-Ասադը նշելով, որ Իրանն ու Սիրիան ունեն բարեկամական հարաբերություններ, հավելել է. «Դամասկոսը պատրաստ է ընդլայնել Թեհրանի հետ երկկողմ համագործակցությունը և այն հասցնել ռազմավարական հարաբերությունների մակարդակի, որովհետև այդ հարցը կարևոր է երկկողմ շահերի պաշտպանության և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համար»:

ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շրջանակներում բազմակողմանի համագործակցություն ծավալել Սիրիայի կառավարության հետ:

Placeholder
Բաշար ալ-Ասադ. Սիրիան ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար պարտական է Իրանին