Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը
Օրվա թեմա
16:09 22/12/2014

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը:

Placeholder
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը