Երկրագնդի բնակչության 6%-ն ինտերնետից կախվածություն ունի
ՏՀՏ-ն Հայաստանում
20:33 22/12/2014

Երկրագնդի բնակչության 6%-ն ինտերնետից կախվածություն ունի

Ինտերնետից կախվածությունն ավելի շատ է տարածված, քան կարելի է պատկերացնել: Երկրագնդի բնակչության 6%-ի մոտ առկա է այդ խնդիրը, ցույց են տվել վերջին հետազոտության արդյունքները: Այս մասին  գրում է «Մեդդեյլի.ռու»-ն: 

Տարբեր աշխարահամասերում կախվածության ցուցանիշը տարբեր է, օրինակ Հյուսիսային ու Արևմտյան Եվրոպայում ինտերնետից կախվածություն ունի բնակչության - 2,6%-ը, իսկ ահա Մերձավոր Արևելքում՝ 10,9%-ը: Ուշագրավ է, որ Եվրոպայում ինտերնետի հասանելիության բարձր մակարդակը չի նպաստում կախվածության բարձ ցուցանիշին:

Այս կախվածությունը մեծ ազդեցություն է թողնում կյանքի որակի վրա: Բժիշկներն այն համեմատում են խմիչքի ու թմրանյութերի կախվածության հետ: 292 ուսանողների 10%-ը չի կարողացել վերահսկել սոցիալական ցանց իր այցելությունները: Հարցման մասնակիցները խոստովանել են, որ անընդհատ անհագ ցանկություն են ունենում այդ կայք մտնել, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, ապա նյարդայնանում են:

Նրանք ասել են, որ գնալով սոցկայքում ավելի ու ավելի երկար ժամանակ են անցկացնում:

Placeholder
Երկրագնդի բնակչության 6%-ն ինտերնետից կախվածություն ունի