Բեքարյան. Ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահողների միջև յուրահատուկ կամուրջ է
Քաղաքական
12:25 22/12/2014

Բեքարյան. Ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահողների միջև յուրահատուկ կամուրջ է

«Հայաստանը երբեք չի փորձել իր արտաքին քաղաքականությունը կառուցել ուժային կենտրոնների շահերի բախման վրա, այլ միայն նրանց համադրության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա քաղաքական կարևոր իրադարձությունը ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ Հարավային Կովկասի վրա իր ազդեցությունն են թողնում նաև Իրանի ու վեցնյակի միջև բանակցությունները, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին Բեքարյանը նշեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահողների միջև յուրահատուկ կամուրջ է և նրանց միջև հարաբերությունները խաթարված չեն:

Կ.Բեքարյանն ասաց նաև, որ եթե համանախագահողները փորձեն ղարաբաղյան բանակցային գործընթացի հաշվին ինքնահաստատվել, դա չի կարող դրականորեն ազդել բանակցային գործընթացի վրա:

Placeholder
Բեքարյան. Ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահողների միջև յուրահատուկ կամուրջ է