Կարեն Չիլինգարյան. Հազվադեպ են մեղավորները գտնվում և պատժվում
Տնտեսություն
12:00 22/12/2014

Կարեն Չիլինգարյան. Հազվադեպ են մեղավորները գտնվում և պատժվում

Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը հիմնականում արհեստական էր: Դա ակնհայտորեն արդեն երևում է: Լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ  Կարեն Չիլինգարյանը:

Այդ իրավիճակը ստեղծողները կպատժվե՞ն, թե՞ ոչ հարցին ի պատասխան նա նշեց, որ դրանով պետք է զբաղվի կառավարությունը, պատկան մարմինները, նրանք պետք է գտնեն այն մարդկանց, սպեկուլյանտերին, ովքեր ստեղծեցին խուճապային վիճակ: Նա միաժամանակ հավելեց, որ հազվադեպ են դեպքերը, երբ մեղավորները գտնվում և պատժվում են:

«Իրավիճակի մեղմացմանը նպաստեց վարչապետի արձագանքը, որը թեև ուշացած էր»,-նշեց Կ. Չիլինգարյանը:

Անդրադառնալով կաթնամթերքի թանկացմանը՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ թեև հայտարարում էին, որ կաթնամթերքի շուկայում 10 տոկոս գնաճ է արձանագրվել, բայց իրականում արձանագրվել է 20-30 տոկոս գնաճ:

Կ. Չիլինգարյանի խոսքով՝ ոչ միայն գներն էին բարձր կաթնամթերքի շուկայում, այլ նաև նվազել էր քաշը. «Հույս ունեմ ՝ ՏՄՊՊՀ-ը կարձագանքի նաև այս խախտմանը»:

Placeholder
Կարեն Չիլինգարյան. Հազվադեպ են մեղավորները գտնվում և պատժվում