ԼՂՀ ՊԲ մարտական հենակետում զինվոր է մահացել
Օրվա թեմա
10:03 22/12/2014

ԼՂՀ ՊԲ մարտական հենակետում զինվոր է մահացել

Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին հայտնում են  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Placeholder
ԼՂՀ ՊԲ մարտական հենակետում զինվոր է մահացել