Գագիկ Հարությունյան. Թուրքիայի պատվիրակությունը դժվար թե ժամանի Երևան 2015թ.-ին
Քաղաքական
11:26 23/12/2014

Գագիկ Հարությունյան. Թուրքիայի պատվիրակությունը դժվար թե ժամանի Երևան 2015թ.-ին

«Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը շատ կարևոր է անվտանգության տրամաբանությունից ելնելով, քանի որ Հայաստանին պետք է ունենալ միջուկային վահան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները ասաց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ճիշտ որոշում էր, քանի որ Հայաստանը չէր կարող զրկվել իր կարևոր ռազմավարական դաշնակցի`Ռուսաստանի աջակցությունից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Հարությունյանն ասաց, որ Հայաստանը չպետք է մեծ ակնկալիքներ ունենա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված և հայ-թուրքական կնճիռը կարող է լուծվել սեփական ուժերի վրա ապավինելով և հզորանալով:

Գ. Հարությունյանը հավելեց, որ դժվար թե թուրքական պատվիրակությունը գա Երևան 2015թ.-ին: 

Placeholder
Գագիկ Հարությունյան. Թուրքիայի պատվիրակությունը դժվար թե ժամանի Երևան 2015թ.-ին