Սելֆի վիրահատության ընթացքում. Բժիշկները պատժվել են
Աշխարհում
19:03 24/12/2014

Սելֆի վիրահատության ընթացքում. Բժիշկները պատժվել են

Չինաստանի Շենսի նահանգի հիվանդանոցներից մեկի ղեկավարությունն ու անձնակազմը պատժվել է վիրահատական սեղանի վրա անգիտակից վիճակում հիվանդի ֆոնին սելֆի անելու համար: Ղեկավարներից երեքն ազատվել են աշխատանքից, մյուսները երեք ամիս շարունակ պետք է տուգանք վճարեն. հաղորդում  է «Լենտա.ռու»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Ֆէնչէն կոչվող հիվանդանոցում այս տարվա օգոստոսին, բայց այդ մասին  նոր է հայտնի  դարձել: Բժշկական հիմնարկի ղեկավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:
 
«Մեր աշխատակիցները հաշվի չեն առել իրենց գործողությունների հնարավոր բացասական հետևանքները: Մենք ստեղծված իրավիճակից հետևություններ կանենք»,-ասված է բուժհիմնարկի տարածած հայտարարության մեջ:
 
Բժիշկներն ասել են, թե լուսանկարն արել են հիշողության համար: Լուսանկարը բացասական արձագանքների է արժանացել նաև չին օգտատերերի կողմից, նրանք մեղադրել են բժիշկներին էթիկայի կանոնների խախտման համար:
 
Placeholder
Սելֆի վիրահատության ընթացքում. Բժիշկները պատժվել են