Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
09:15 24/12/2014
Ռուսական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում պետական գնումների ընթացակարգով. «ՀԺ»
Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով. գրել է «Հայկական Ժամանակ»-ը։
«ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից եւ կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին»,-հավելել է թերթը:
Placeholder