Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում
Սպորտ
15:10 25/12/2014

Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում

ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում բոլոր ութ հայ շախմատիստները հաղթանակներ տարան:

Յոթ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):

Լևոն Բաբուջյանը և Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Այսօր կայանալիք նախավերջին՝ ութերորդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կխաղա առաջատարի` Գայոս Նիգալիձեի հետ:

Placeholder
Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում