«Հստակ ցենզուրա է». Կառավարության ընդունած որոշման մասին
Օրվա թեմա
17:17 25/12/2014

«Հստակ ցենզուրա է». Կառավարության ընդունած որոշման մասին

«Կարծում եմ՝ դա հստակ ցենզուրա է, որովհետև այն, ինչ դուր չի գալիս ռուսներին, ապա ստացվում է, որ մեր պետության միջով էլ պիտի  չանցնի»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ կապված կառավարության կողմից այսօր ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» որոշման հետ:

Ըստ այդ որոշման` «Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են»:

«Սա նշանակում է, եթե Սինգապուրից չեմ կարող հակապուտինյան գրականություն բերել այստեղ, մարդու իրավունքների սահմանափակման, ոտնահարման հստակ դրույթ է, որն անընդունելի է: Ովքեր հասկանում են՝ ինչ է նշանակում ինֆորմացիայի ազատություն, մարդու իրավունք, պետք է հենց հիմա դուրս գան հրապարակ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, երբ որ հեղինակային իրավունքի պահով է արգելված, այլ ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ բան է, շատ նորմալ երևույթ է: Ա. Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում երբեք ոչ մի գրքի հրատարակում արգելված չի եղել:

«Եղել են, իհարկե, օրինակ` Չարենցի անտիպները, բայց դա պետության ֆինանսավորմամբ էր: Պետությունը կարող է իր ֆինանսավորած գրքերն ինչ ցանկանում է, անել, բայց երբ, որ մենք հրատարակել ենք, ոչ մեկը չի ասել՝ աչքիդ վերևը ունք կա:
Իհարկե, մեծ ձեռքբերում չէ, եթե մեզ համարում ենք ցիվիլ մարդիկ, բայց մեծ ձեռքբերում է, եթե համարում ենք, որ մենք Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի նման տխրահռչակ երկրների՝ մարդու իրավունքների առումով, դաշտում ենք աշխատում»,- նշեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը:

Նախորդող հրապարակում՝
Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշին Հայաստան չի ներկրվի

Placeholder
«Հստակ ցենզուրա է». Կառավարության ընդունած որոշման մասին