Հայ շախմատիստները` Գրոնինգենում
Սպորտ
15:24 25/12/2014

Հայ շախմատիստները` Գրոնինգենում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոյից (Գերմանիա):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վահե Բաղդասարյանն ունի 3, Մհեր Հովհաննիսյանը` 2,5, Տիգրան Սիմոնյանը` 2 միավոր:

Placeholder
Հայ շախմատիստները` Գրոնինգենում