Այս գիշեր դիվերսիոն գործողություն Ադրբեջանի կողմից՝ տարբեր տրամաչափի զենքերով
Օրվա թեմա
10:07 25/12/2014

Այս գիշեր դիվերսիոն գործողություն Ադրբեջանի կողմից՝ տարբեր տրամաչափի զենքերով

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Placeholder
Այս գիշեր դիվերսիոն գործողություն Ադրբեջանի կողմից՝ տարբեր տրամաչափի զենքերով