Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում
Սպորտ
16:53 26/12/2014

Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի նախավերջին` ութերորդ տուրում պարտության մատնեց մինչ այդ առջևից ընթացող գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան): Այս հաղթանակից հետո Պետրոսյանը, վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5,5-ական, Լևոն Բաբուջյանը և Մանուել Պետրոսյանը` 5-ական, Լիլիթ Գալոյանը` 4,5, Մարիա Կուրսովան` 4 միավոր:

Այսօր վերջին տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սևերով կխաղա Վլադիմիր Օնիշչուկի հետ:

Placeholder
Հայ գրոսմայստերները` Ալ Էյնում