Սմարթֆոններն ազդում են ուղեղի վրա
Տնտեսություն
20:22 26/12/2014

Սմարթֆոններն ազդում են ուղեղի վրա

Մարդկանց ուղեղներն ադապտացվում են թաչսքրին սմարթֆոններին: Այս եզրահանգմանն են եկել մի խումբ բրիտանացի հետազոտողներ, գրում է Բի-Բի-Սին: Գիտնականները, ուղեղի աշխատանքին հետևելու համար, օգտվել են էլեյտրաէնցեֆալոգիայից՝ ուղեղի աշխատանքը ֆիքսող սարքից: Նրանք հայտնաբերել են, որ սմարթֆոն օգտագործողների ուղեղի աշխատանքը զգալիորեն տարբերվում է սովորական բջջային հեռախոս օգտագործող մարդկանց ուղեղի աշխատանքից:

Սմարթֆոնից օգտվողների մատներն ավելի շարժուն են՝ ըստ նրանց էլեյտրաէնցեֆալոգիայի: Հետազոտությանը մասնակցած կամավորներից 37ը սմարթֆոն են օգտագործում, իսկ 11ը՝ սովորական բջջային հեռախոսներ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որքան հաճախ ես օգտվում սմարթֆոնից, այնքան շարժուն են մատներդ, այսինքն՝ ուղեղի թվով ավելի շատ հյուսվածքներ են աշխատում տվյալ պահին:

Գիտնականները սմարթֆոնից օգտվողներին համեմատել են ջութակահարների հետ, որոնք նվագելու շնորհիվ ավելի շարժուն մատներ ունեն, քան գործիքին չտիրապետողները: Նույնը կարելի է ասել ցանկացած երաժշտական գործիքի մասին:

Հետազոտության հեղինակ Արկո Գոշը Ցյուրիխի համալսարանից նշել է, որ զարմացած է այն փոփոխություններից, որոնք լինում են սմարթֆոնից օգտվելու արդյունքում:

Գոշը նաև հավելել է, որ հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան գործածվող են դարձել սմարթֆոնները մեր առօրյա կյանքում:

Placeholder
Սմարթֆոններն ազդում են ուղեղի վրա