2014-ի հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանները. Forbes
Համացանց
10:23 27/12/2014

2014-ի հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանները. Forbes

2014-ի ամերիկացի ամենաեկամտաբեր դերասանուհին Ջենիֆեր Լոուրենսն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը 2014-ին ընդհանուր առմամբ վաստակել են 1,4 միլիարդ դոլար: Այսպիսով Լոուրենսը հայտնվել է Forbes-ի կողմից հրապարակված ամենաբարձր վարձրատրվող դերասանների վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում:

Երկրորդ տեղում է Քրիս Փրաթը: Նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը 2014-ի ընթացքում հավաքել են 1,2 միլիարդ եկամուտ:  Սկարլետ Յոհանսոնը երրորդն է ցուցակում` 1,18  միլիարդ դոլարով: 

Չորրորդ տեղում է Մարկ Ուոլբերգը, ում մասնակցությամբ ֆիլմերը կինոստուդիաներին բերել են 1 միլիարդ դոլար եկամուտ: 

Այնուհետև՝  Քրիս Էվանսն է, Էմմա Սթոունը, Անջելինա Ջոլին, Ջեյմս Մակևոյը:  Ամենաեկամտաբեր դերասանների վարկանշային ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են Մայքլ Ֆասսբենդերը և Հյու Ջեքմանը (յուրաքանչյուրը՝ 746 միլիոն դոլար: )
 

 

Placeholder
2014-ի հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանները. Forbes