««Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված խնդիրը պետք է անպայման իր լուծումը գտնի»
Մշակույթ
16:44 27/12/2014

««Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված խնդիրը պետք է անպայման իր լուծումը գտնի»

«Նախ պետք է հասկանալ, թե այսօր պետությունն ի վիճակի է լինելու կինոստուդիա պահել, կա դրա նպատակահարմարությունը, թե ոչ, թե պետք է լուրջ ներդրող գտնել, որն իսկապես կինոարտադրությունը Հայաստանում կզարգացնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում առաջիկայում «Հայֆիլմ» կինոստուդիային և արդյո՞ք նպատակահարմար չէ, որ այն կրկին պետականացվի:

Հիշեցնենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիան 2005-ին սեփականաշնորհել է «CS Media City» հոլդինգը, որը ստանձնել էր մի շարք պարտավորությունները, որոնք, կինոգործիչների խոսքերով, չեն կատարվել մինչ օրս:

Նախարարն ընդգծեց, որ այսօր «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված խնդիրը պետք է անպայման իր լուծումը գտնի:

«Ինձ համար շատ կարևոր է «Հայֆիլմի» ճակատագիրը, ավելի քան 500 ֆիլմի ճակատագիրը, որոնք գտնվում են այդ ընկերության տրամադրության տակ: Թվայնացված ֆիլմերը շատ թերություններով են լինում, մի քանի անգամ հետ ենք վերադարձնում: Այդ ամենը մեր կողմից արձանագրված է, հետակա ճակատագրի վրա կունենա իր ազդեցությունը: «Հայֆիլմը» միայն ֆիլմեր չեն, այն նաև տարածք է, որտեղ եղել է կինոարտադրական ստուդիա: Այս մասով արդեն պետք են տնտեսագիտական վերլուծություններ, թե պետությունն ի վիճակի է լինելու կինոստուդիա պահել, թե ոչ»,- ասաց Հ. Պողոսյանը:

Նախորդող հրապարակում՝
Ազգային կինոկենտրոնի տնօրենը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի մասին

Placeholder
««Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված խնդիրը պետք է անպայման իր լուծումը գտնի»