Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերլուծություններ
10:43 27/12/2014
2015 թվականին Ադրբեջանի նավթագազային սեկտորում սպասվում են կորուստներ և կրճատումներ
Ադրբեջանի ևս մեկ խոշոր ընկերությունում Ամանորից սկսած մեկնարկելու են հաստիքային աշխատակիցների կրճատումներ: Ինչպես պարզել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, 2015-ից Statoil Azerbaijan ընկերությունը ծրագրել է 50 տոկոսով կրճատել իր աշխատակիցներին:
Ընդ որում՝ կրճատվելու են ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլ նաև ընկերության օտարերկրացի աշխատակիցները:
Նշենք, որ Statoil ընկերությունում կրճատումների պատճառը միայն նավթի գնի նվազումը չէ: Խնդիրն այն է, որ ընկերությունն ընթացիկ տարում որոշել է ամբողջությամբ լքել «Շահդենիզ» նախագիծը և Հարավկովկասյան գազամուղը, որտեղ մեկ տարի առաջ ուներ 25,5 տոկոս, այնուհետև` 15,5 տոկոս բաժնետոմներ:
Ներկայումս Statoil-ը պասիվ բաժնետեր է համարվում այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (8,6 տոկոս) և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (8,7 տոկոս):
Նկատենք, որ նախքան այս դեպքը, ВР Azerbaijan ընկերությունը հայտարարել էր 2015-ի հունվարի մեկից իր աշխատակազմի թվաքանակի կրճատման մասին: Ինչպես նշել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Հասիմովը, 2015-ին նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար պայմաններում SOCAR –ի կորուստները կարող են կազմել 400 մլն մանաթ (ընթացիկ կուրսով մոտ 510 մլն ԱՄՆ դոլար):
Հասիմովի խոսքերով՝ SOCAR-ի կողմից ստացվող նավթի միջին ինքնարժեքը մեկ տոննայի դիմաց կազմում է 100 մանաթ, իսկ բարելին անցում կատարելու դեպքում` մոտ 17 դոլար մեկ բարելի դիմաց: Նա նշել է, որ ընկերության արտահանման ծավալները շատ չեն, իսկ նավթի շահույթը հիմնականում ուղղված է ներքին պահանջարկի բավարարմանը:
Գործակալությունը նշում է նաև, որ 100 տոկոսով կառավարության կապիտալով գործող «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն գալիք տարի Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից կստանա 1 մլրդ 341,2 մլն մանաթ կամ 1,7 մլրդ դոլար՝ ռիսկերին դիմակայելու համար:
«Հարավային գազային միջանցք» ՓԲԸ -ն, ակնկալվում է, որ պետք է արդյունավետորեն ղեկավարի «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ծրագիրը, Հարավկովկասյան, ինչպես նաև TANAP и TAP գազամուղների ընդլայնման ու կառուցման ծրագրերը: Վերջիններիս անհրաժեշտ նյութական միջոցները հատկացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ սույն ՓԲԸ-ին միջոցներ են հատկացվել երկարատև ներդրումների ձևաչափով հետ վերադարձնելու պայմանով:

Նյութեր թեմայի շուրջ՝
Placeholder