Նշանակվել են ԵՏՄ–ում Հայաստանի ներկայացուցիչները
Քաղաքական
10:22 06/01/2015

Նշանակվել են ԵՏՄ–ում Հայաստանի ներկայացուցիչները

Հայաստանը հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է: ԵՏՄ մարմիններն են՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ, Եվրասիական տնտեսական հաձնաժողով, Եվրասիական տնտեսական միության դատարան:

Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Միջկառավարական խորհուրդը կազմված է ԵՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարներից:

ԵՏՄ հանձնաժողովը միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Հանձնաժողովը բաղկացած է խորհրդից, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների փոխվարչապետները ու կոլեգիայից, որը հանդիսանում է ԵՏՄ գործադիր մարմինը: Կոլեգիան կազմվում է անդամ պետություններից կողմից առաջադրված անդամներից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանը, իսկ կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Նշանակումների մասին որոշումը տեղադրված են ԵՏՄ պաշտոնական կայքում: 

Մեկ այլ որոշման համաձայն, ԵՏՄ դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը:

Placeholder
Նշանակվել են ԵՏՄ–ում Հայաստանի ներկայացուցիչները