Հորդանանի արքայազնը մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին
Աշխարհում
14:36 06/01/2015

Հորդանանի արքայազնը մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին

Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:

«Ես որոշել եմ մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, քանի որ, կարծում եմ, ժամանակն է եկել շեղել հասարակության ուշադրությունը վերջին սկանդալներից և վերադարձնել նրան դեպի սպորտ»,- ասել է նա, ով այժմ ՖԻՖԱ-ի փոխնախագահն է:

Նա նշել է, որ «այս ոչ հեշտ որոշումը կայացրել է ՖԻՖԱ-ի հեղինակավոր գործընկերների հետ մանրամասն քննարկումներից հետո»:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կայանալու են 2015 թվականին: Ընտրություններին մասնակցելու են կազմակերպության ներկայիս նախագահ Ժոզեֆ Բլատերն ու այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը:

Placeholder
Հորդանանի արքայազնը մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին