Օլանդի նախկին ընկերուհու հուշերի հիման վրա ֆիլմ կնկարահանեն
Մշակույթ
19:15 06/01/2015

Օլանդի նախկին ընկերուհու հուշերի հիման վրա ֆիլմ կնկարահանեն

Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ կյանքի մասին պատմող՝ Վալերի Թրիերվեյլերի գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

«Շնորհակալություն այդ պահի համար» գրքի էկրանավորման իրավունքները ձեռք է բերել ֆրանսիացի ռեժիսոր և Թրիերվեյլերի ընկերուհի Սաիդա Ջավադը: Նա հայտարարել է, որ ֆիլմում նոր փաստեր կբացահայտվեն Օլանդի ու Թրիերվեյլերի փոխհարաբերությունների մասին: Նկարահանումները սկսելու ժամկետը դեռ հայտնի չէ:

«Շնորհակալություն այդ պահի համար» գիրքը լույս է տեսել 2014-ի սեպտեմբերին: Գրքում կինը պատմում է իր և Օլանդի 6 տարի տևած սիրավեպի մասին, որն ընդհատվեց, երբ Ֆրանսիայի նախագահը հրապուրվեց դերասանուհի Ժյուլի Գայեյով:

Վաճառքի մեկնարկից մեկ ամիս անց Թրիերվեյլերը վաստակել էր շուրջ 1,3 միլիոն եվրո: Գիրքը թարգմանվել է 12 լեզվով: Թրիերվեյլերը Ֆրանսիայի առաջին տիկին էր համարվում, թեև պաշտոնապես ամուսնացած չէր նախագահի հետ: Նա ուղեկցում էր Օլանդին արտասահմանյան այցերի և պաշտոնական միջոցառումների ժամանակ:

Placeholder
Օլանդի նախկին ընկերուհու հուշերի հիման վրա ֆիլմ կնկարահանեն