Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները փակ են
Տարածաշրջան
13:40 07/01/2015

Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Ապարան - Արագած, Արթիկ - Արագած, Սևան - Դիլիջան ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք - Սիսիան միջպետական ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է:

Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Սպիտակում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները:

 

Placeholder
Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները փակ են