ՃՈ-ն հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն
Օրվա թեմա
14:44 08/01/2015

ՃՈ-ն հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն

Տեղացած առատ ձյան և բքի պատճառով այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանեի են:

Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում, Մեղրիում՝ քամի:

Կապանում, Մեղրիում, Ճամբարակում, Սևանում, Եղվարդում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Արմավիրի մարզում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Արագածում, Վանաձորում, Մարալիկում, Թալինում, Արթիկում, Աշոցքում, Դիլիջանում տեղում է ձյուն:





Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Placeholder
ՃՈ-ն հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն