Նոր ահաբեկչություն Ֆրանսիայում. կասկածյալները հետախուզվող Կուաշի եղբայրներն են
Իրավունք
14:29 09/01/2015

Նոր ահաբեկչություն Ֆրանսիայում. կասկածյալները հետախուզվող Կուաշի եղբայրներն են

Ֆրանսիայի հյուսիս-արևելյան շրջանում ոստիկանության մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Բացի այդ, անհայտ անձինք Փարիզի շրջանի Սենայի և Մարնի դեպարտամենտներում պատանդներ են վերցրել: Ըստ ֆրանսիական ոստիկանության կասկածների, անհայտ անձինք, հնարավոր է, Շառլի հեբդո խմբագրության վրա հարձակում գործած ահաբեկիչներն են: Այս մասին տեղեկանում ենք բրիտանական Թելեգրաֆ կայքի ուղիղ հեռարձակումից:

Կայքի տվյալներով՝ կապ է հաստատվել զինված հարձակվողների հետ, որոնք ցանկություն են հայտնել զոհվել որպես նահատակներ: Համաձայն աղբյուրի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Սա փորձություն է, քանի որ թերթի վրա են հարձակվոմ, իսկ դա նշանակում է, որ հարձակվում են ազատության վրա: Ամեն ինչ արվում է մեր համաքաղաքացու փրկության համար»:
 

Placeholder
Նոր ահաբեկչություն Ֆրանսիայում. կասկածյալները հետախուզվող Կուաշի եղբայրներն են