ԱՄՆ-ում նավթի գնի իջեցման հետևանքով նավթային ընկերություն է սնանկացել
Տնտեսություն
15:56 09/01/2015

ԱՄՆ-ում նավթի գնի իջեցման հետևանքով նավթային ընկերություն է սնանկացել

WBH Energy ընկերության սննականալու դեպքը ավելի զգուշավոր է դարձնում այս բիզնեսով զբաղվող մյուս ընկերություններին, որոնք վախենում են, որ ստիպված կլինեն թողնել նավթային բիզնեսը: Այս մասին գրում է ռուսական Կորրեսպոնդենտը` անդրադառնալով ԱՄՆ-ում նավթի գնի իջեցման հետևանքով նավթային ընկերութան սնանկացմանը:

Համաձայն աղբյուրի՝ WBH Energy ընկերությունը նավթի գների նվազման արդյունքում 50 միլիոն ամերիկյան դոլար պարտք է կուտակել վերջին ամիսներին: WBH Energy-ի հետ տեղի ունեցածն ավելի է ուժեղացրել այն մտավախությունները, որ ամբողջ աշխարհում նավթի գների անկումը կհանգեցնի բազմաթիվ ընկերությունների գործունեության դադարեցման:

ԱՄՆ-ում վերջին տարիներին իսկական էներգետիկ բում էր գրանցվել, նշում է Կորրեսպոնդենտը: Շատ ընկերություններ, այդ թվում և մի քանի ճապոնական կորպորացիաներ, հյուսիսային Ամերիկայում փորձում էին նավթի և գազի թերթաքարային հանքավայրերը մշակել:

Սակայն նավթի գների կտրուկ անկումն, ընդհուպ մինչև մեկ բարելի դիմաց՝ 50 դոլար, կտրուկ կերպով բարդացրել է բիզնես-միջավայրը թերթաքարային սեկտորում:
 

Placeholder
ԱՄՆ-ում նավթի գնի իջեցման հետևանքով նավթային ընկերություն է սնանկացել