«Ալ Ղաիդան» զգուշացրել է Ֆրանսիայում նոր հարձակումների մասին
Քաղաքական
11:55 10/01/2015

«Ալ Ղաիդան» զգուշացրել է Ֆրանսիայում նոր հարձակումների մասին

Ֆրանսիայում սպասվում են ահաբեկիչների նոր հարձակումներ:

«Դուք չեք լինի անվտանգ, քանի դեռ պայքարում եք Ալլահի, նրա հետևորդների ու հավատացյալների հետ»,-հայտարարել է շեյխ Հարիս ան-Նազարին: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն:

Ըստ տեղեկությունների, ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է նախատեսում երկրի արևմուտքում, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների վրա:

Ավելի վաղ «Ալ Ղաիդան» հաստատել էր իր մասնակցությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Նախորդող հրապարակումներ՝
Ահաբեկիչները սպանվել են. պատանդն ազատվել է ողջ և առողջ

Placeholder
«Ալ Ղաիդան» զգուշացրել է Ֆրանսիայում նոր հարձակումների մասին