Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին
Աշխարհում
12:07 10/01/2015

Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9­-ի հետմիջօրեին հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին:  «Արմենպրես»­ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, հաղորդում է, որ հրթիռակոծության հետեւանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:

2014թ. դեկտեմբերի 30­ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թվում` հայահոծ թաղամասեր` Սուլեյմանիեն և Նոր գյուղը:

Սուլեյմանիեում ընկած հրթիռի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թվում նաև հայորդիներ: Լուրջ վնասվածքներ են կրել շրջանի աշխատավայրեր և բնակարաններ:

Placeholder
Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին