ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Խորեն Հովհաննիսյանին
Սպորտ
13:00 10/01/2015

ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Խորեն Հովհաննիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու և սպորտի հանրայնացման գործում:

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ և գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգևել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում:

Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երևանի «Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական խաղերում:

Գնահատելի է նաև Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ և ամենայն բարիք»:

Placeholder
ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Խորեն Հովհաննիսյանին