Մահացել է օպերային հանրահայտ երգչուհի Ելենա Օբրազցովան
Մշակույթ
20:00 12/01/2015

Մահացել է օպերային հանրահայտ երգչուհի Ելենա Օբրազցովան

Գերմանիայում 76 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ելենա Օբրազցովան: Մահվան պատճառները չեն հաղորդվում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Օբրազցովան ծնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում: Նա ելույթ է ունեցել աշխարհի խոշորագույն թատրոններում և համերգասրահներում, այդ թվում Միլանի Լա-Սկալան, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-Օպերան, Լոնդոնի Քովենտ Գարդենը, Վիեննայի պետական օպերան:

1975 թվականին «Կարմեն» օպերայի 100-ամյակին նվիրված փառատոնում՝ Իսպանիայում, Օբրազցովան ճանաչվել է աշխարհում Կարմենի լավագույն դերակատարուհի:

Placeholder
Մահացել է օպերային հանրահայտ երգչուհի Ելենա Օբրազցովան