«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները հայտնի են
Մշակույթ
11:00 12/01/2015

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները հայտնի են

Նախօրեին կայացել է «Ոսկե գլոբուս» (Golden Globe Award) մրցանակաբաշխությունը: «Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը։ Ռիչարդ Լինքլեյթերը ճանաչվել է նաև լավագույն ռեժիսոր: Այս մասին տեղեկանում են Նյուզռու.քոմ կայքից: 

«Լավագույն կատակերգություն մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե գլուբուս» է ստացել Էդդի Ռեդմեյնը, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ջուլիանա Մուրը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը: 

Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։

«Ոսկե գլոբուսը» համարում է ինքնատիպ «մարզանք» «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ և կինոոլորտում երկրորդ հեղինակավոր մրցանակն է:  Մրցանակաբաշխությունն անցկացվում է 1944 թվականից:

Placeholder
«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները հայտնի են