Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային իրավունքի տեսակետից ռուս զինծառայողի գործը պետք է քննվի Հայաստանում. միջազգայնագետ
Միջազգային իրավունքի տեսակետից որպես սկզբունք, եթե մի երկրի քաղաքացի մեկ այլ երկրում հանցագործություն է կատարում, պետք է տվյալ երկրի օրենքներին համապատասխան ընթանա տվյալ գործով քրեական դատավարական ընթացակարգը: Միջազգային իրավունքի մասնագետը Panorama.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, եթե Ռուսաստանի քաղաքացի Վալերի Պերմյակովի մեղքն ապացուցվի, որ հենց նա է Գյումրիի սպանությունը կատարել, պետք է գործը հայկական կողմը քննի՞, ասաց. «Միջազգային իրավունքի տեսակետից որպես սկզբունք, այո, բայց պետք է նախ ուսումնասիրվի, թե արդյոք Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրում նման դեպքերի վերաբերյալ դրույթ կա, թե ոչ: Ըստ պայմանագրի պետք է որոշվի»:
Նա նշեց, որ միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ներքին օրենսդրության, Քրեական դատավարության օրենսգրքի, այսինքն տվյալ գործընթացը կարգավորող օրենսդրական ակտերի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունից չպատասխանեցին սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի գործը քննվելու է Հայաստանո՞ւմ, թե՞ հանձնելու են Ռուսաստանին հարցին, նշեցին միայն, որ տվյալ գործի վերաբերյալ շուտով կտարածեն հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտնել են սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիմնական կասկածյալն է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերի թիվ 102 հենակետի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այս գիշեր Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մոտակայքում հայ-թուրքականը սահմանը հատելիս ռուս սահմանապահներն բռնել են նրան:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալը բռնվել է
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում