Վեց ամսական Սերյոժայի առողջական վիճակը բարելավվում է. ԱՆ
Առողջություն
19:04 13/01/2015

Վեց ամսական Սերյոժայի առողջական վիճակը բարելավվում է. ԱՆ

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ  բժշկական կենտրոնում հրավիրված երկրորդ բժշկական կոնսիլիումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ դրական տեղաշարժ են ապահովել կատարված բոլոր միջոցառումները` բժշկական միջամտությունները և հետազոտությունները:

«Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո է: Երեխան պետք է ապրի»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, մասնագետները ճշգրիտ են գնահատել փոքրիկի հետշոկային վիճակի հետևանքով առաջացած խնդիրները, ինչպես նաև մշակել, հստակեցրել են նրա բուժման համար անհրաժեշտ միջոցառումները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ բժիշկներն ամեն ժամ և վայրկյան կատարում են իրավիճակի վերլուծություն, որը հնարավորություն կտա ապագայում կատարել առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ:

«Դեռևս երկարաժամկետ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- հայտնել է Դալլաքյանը:

Նա նշել է, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների մասնակցությամբ անցկացված կոնսիլիումի ընթացքում վերլուծվել են բոլոր հետազոտությունները, տրվել են մասնագիտական գնահատականներ` հետագա աշխատանքները և բուժումը առավել արդյունավետ շարունակելու համար:

 

Նախորդող հրապարակումներ`
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան

 

 

 

 

Placeholder
Վեց ամսական Սերյոժայի առողջական վիճակը բարելավվում է. ԱՆ