Խանդոտ չինուհին երկու անգամ կտրել է ամուսնու սեռական օրգանը
Աշխարհում
12:22 14/01/2015

Խանդոտ չինուհին երկու անգամ կտրել է ամուսնու սեռական օրգանը

Խանդոտ չինուհին նախօրեին հասցրել է երկու անգամ կտրել դավաճան ամուսնու առնանդամը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 21-ամյա Ֆեն Լուն հայտնաբերել է, որ 32-ամյա ամուսինն իրեն դավաճանում է: Հեռախոսի միջոցով տղամարդը սիրուհուն էլեկտրոնային նամակ է գրել, բայց մոռացել է դուրս գալ էլ. փոստից, ինչի հետևանքով կինն իմացել է իրականությունը:

Զայրացած կինը դանակով մտել է ննջասենյակ ու կտրել ամուսնու սեռական օրգանը: Տուժածը հոսպիտալացվել է, բժիշկներին հաջողվել է վերականգնել օրգանը: Սակայն խանդից կուրացած կինը հաջողացրել է մտնել հիվանդասենյակ, կտրել օրգանն ու դուրս նետել պատուհանից:

Կատարվածից հետո նա փորձել է փախչել հիվանդանոցից, սակայն արնաթաթախ ամուսինը կարողացել է նրան բռնել հիվանդանոցի դռների մոտ ու մի լավ ծեծել: Այժմ կինը ձերբակալված է, նա մեղադրվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: Նրան մինչև տասը տարի ազատազրկում է սպառնում:

Նշվում է, որ տղամարդու օրգանը կրկին վերականգնել չի հաջողվել, քանի որ առնանդամն այդպես էլ չեն գտել: Ոստիկանությունում ենթադրում են, որ այն հնարավոր է փողոցային կենդանիներին՝ շներին կամ կատուներին նետած լինեն:

Նշվում է, որ տղամարդը հինգ երեխա ունի, բայց հայտնի չէ, թե ով է նրանց մայրը: Սիրուհուն տեղի ունեցածն այնքան էլ չի մտահոգել:

Չինաստանում սա նմանատիպ առաջին դեպքը չէ, նախորդ տարվա սեպտեմբերին մի չինուհի էլ ամուսնու առնանդամը կտրել ու զուգարանակոնքի մեջ էր նետել:

Placeholder
Խանդոտ չինուհին երկու անգամ կտրել է ամուսնու սեռական օրգանը