Ռուս փորձագետ. Ցավակցություն, ներողություն ու գործողություն
Իրավունք
10:42 14/01/2015

Ռուս փորձագետ. Ցավակցություն, ներողություն ու գործողություն

Ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցեվն այն համոզմանն է, որ Գյումրիում մի ընտանիք սպանած Պերմյակովի գործողությունը ազգային կամ հակահայկական բնույթ չունի: Ֆեյսբուքյան իր էջում  նա գրում է, որ զինվորի կողմից զենքի գործադրմամբ հանցագործությունները, չնայած քիչ, բայց տեղի են ունենում թե Ռուսաստանի տարածքում, թե ռուսական ռազմաբազաների տարածքում, և ընդհանրապես ցանկացած երկրի ու ռազմական բազայի տարածքում, որտեղ կան զինված մարդիկ ու խաղաղ բնակիչներ: Նա հիշեցնում է ամերիկացի զինծառայողների հետ կապված սկանդալները Գերմանիայում ու Ճապոնիայում:

Նրա դիտարկամամբ, այլ հարց է, որ կան ռազմաբազայի հրամանատարության ակնհայտ սխալներ, ծառայության համար անադեկվատ մարդկանց ընտրություն, դրանք պետք է հասկանալ, վերացնել ու մեղավորներին պատժել:

«Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահ մարմինները միջադեպի ու դրա պատճառների մանրակրկիտ քննություն պետք է իրականացնեն: ՌԴ Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի համաձայն, Պերմյակովը պետք է խստորեն պատժվի, որին համաձայն կլինի հայկական կողմը... չնայած իրավախախտման բնույթը տարընթերցման քիչ հնարավորություն է տալիս՝ ցմահ, Ռուսաստանի տարածքում»,-գրել է նա:

Փորձագետը կարևորում է, որ հայ հասարակությունը տեղեկացված լինի քննության ընթացքին, արդյունքներին ու այն քայլերին, որոնք հետագայում կբացառեն նման ողբերգության կրկնվելը:

«Ցավակցություն, ներողություն և… գործողություն»,-գրել է նա:

Placeholder
Ռուս փորձագետ. Ցավակցություն, ներողություն ու գործողություն