Զարուհի Փոստանջյանը դարձյալ 6 ամսով կմեկնի ԱՄՆ՝ ուսման. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:57 14/01/2015

Զարուհի Փոստանջյանը դարձյալ 6 ամսով կմեկնի ԱՄՆ՝ ուսման. «Իրավունք»

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Մեր տեղեկություններով, 2015 թ. առաջին վեց ամիսները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին կանցկացնի Միացյալ Նահանգներում՝ ուսում ստանալու նպատակով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, տիկին Փոստանջյանը 2014 թվականի ավարտին հատուկ «քծնանքով» է վերաբերվել իշխանության որոշ ներկայացուցիչներին, որպեսզի գործուղման համար թույլտվություն ստանա:

«Այս տեղեկությունը եկավ հաստատելու, երբ նկատեցինք, որ ռմբարկու պատգամավորուհին ԱԺ-ում կազմակերպված ամանորյա հանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում և իշխող կուսակցության պատգամավորների բարեմաղթանքներին միանալով, ժպտալով, փոխադարձ շնորհավորանքներ էր մաղթում, ինչը նախկինում չի եղել»:

Placeholder
Զարուհի Փոստանջյանը դարձյալ 6 ամսով կմեկնի ԱՄՆ՝ ուսման. «Իրավունք»