«Նստավայրը բանտի է նման». Կատակել է Իտալիայի հրաժարական ներկայացնող նախագահը
Քաղաքական
10:19 14/01/2015

«Նստավայրը բանտի է նման». Կատակել է Իտալիայի հրաժարական ներկայացնող նախագահը

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն  այսօր հրաժարական է ներկայացնելու: Նախագահական նստավայրը լքելուց հետո նա ցմահ սենատորի կարգավիճակ կստանա: Իտալիայի խորհրդարանի նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Մատեո Ռենցին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:

Ավելի վաղ 89-ամյա Նապոլիտանոն քանիցս նշել էր, որ մտադիր է մոտ ժամանակներս լքել նախագահի պաշտոնը առողջական խնդիրների պատճառով: Ի դեպ նախօրեին,  մի ուշագրավ դրվագ է գրանցվել. նախագահական պալատի մոտ մի երեխա հարցրել է նախագահին, թե ինչ է նա հիմա զգում:

«Ուրախ եմ, որ վերադառնում եմ տուն: Այստեղ՝ նստավայրում, լավ է, սակայն բանտ է հիշեցնում»,- ասել է Նապոլիտանոն:

Placeholder
«Նստավայրը բանտի է նման». Կատակել է Իտալիայի հրաժարական ներկայացնող նախագահը