Սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի, մեր երկրի ողբերգությունն է. գյումրեցիներ
Հասարակություն
18:36 14/01/2015

Սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի, մեր երկրի ողբերգությունն է. գյումրեցիներ

Այսօր վաղ առավոտից գյումրեցիներն այցելում են Սուրբ Նշան եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյաններին, ինչպես նաև ցավակցելու ընտանիքի հարազատներին:

Ավետիսյանների քաղաքացիական հոգեհանգիստը սկսվել է ժամը 17:00-ին, որին հաջորդել է սգո պատարագ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: Եկեղեցին բազմամարդ է: Տեսախցիկների առջև հոգեհանգստի մասնակիցները  կրկնում են, որ սա  ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի,  ողջ  երկրի ողբերգությունն է:

 


 

Placeholder
Սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի, մեր երկրի ողբերգությունն է. գյումրեցիներ