Գյումրիի դեպքից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել
Հասարակություն
11:05 14/01/2015

Գյումրիի դեպքից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա:

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:

Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար: 

Նախորդող հրապարակումներ`
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան

Placeholder
Գյումրիի դեպքից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել