Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հայտարարությունը (տեսանյութ)
Իրավունք
13:13 15/01/2015

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հայտարարությունը (տեսանյութ)

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում են tsayg.am-ից:

Նա մասնավորապես ասել է. «Մենք ցնցված ենք կատարվածից, սգում ենք հայ ժողովրդի հետ միասին և կիսում ձեր ցավը: Նման հանցագործություն կատարած անձը չունի ազգային պատկանելություն: Հայտարարում և վստահեցնում եմ բոլորիդ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահները միասին իրականացնում են անմարդկային այս գործի քննության օբյեկտիվ և համակողմանի քննությունը: Միայն միասին, ուս ուսի տված կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Placeholder
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հայտարարությունը (տեսանյութ)