Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Հասարակություն
18:19 15/01/2015

Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք

«Ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Փաստ է: Ցավ է: Պետք է բոլորս ամեն ինչ անենք  և անելու ենք, որ ոճրագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության: Միանշանակ է, որ նա պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում»,- Գյումրիում դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դատախազի խոսքով, արդարացի է այն պահանջը, որ գործը պետք է ամբողջությամբ քննության ենթարկվի Հայաստանում:

«Այդ նպատակով մեր քննիչներն այժմ գտնվում են ռուսական ռազմակայանում, որտեղ գտնվում է այդ հանցագործը, հարցաքննում են: Համբերեք: Գործը քննվում է: Քանի որ և  Ռուսաստանի Քրեական օրենսգրքով է գործ հարուցվել և Հայաստանի Քրեական օրենսգրքով, ռուս իրավապահներն իրականցնում են իրենց դատավարական գործընթացը, մեր քննիչները՝ մեր դատավարական գործընթացը: Համբերեք, ժողովուրդ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Գլխավոր դատախազը նշեց, որ բոլորը նույն բանն են ուզում, բայց դրան հասելու ճանապարհներ կան և այժմ այդ գործընթացներն են իրենք իրականացնում:

«Հանգիստ եղեք, համբերեք, տեսնենք ինչ է լինում: Գործընթաց է գնում»,- գյումրեցիներին ասաց Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, որ Գյումրիում բողոքի ակցիաներ են ընթանում: Քաղաքացիների պահանջը մեկն է՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող և կալանավորված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը հանձնվել հայ իրավապահներին:

Նախորդող հրապարակում՝
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ

Placeholder
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք