Հայաստանում ԵՏՄ ոչ մի մարմին «չի նստի». «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:20 16/01/2015

Հայաստանում ԵՏՄ ոչ մի մարմին «չի նստի». «Հրապարակ»

Հունվարի 22-ին Աստանայում տեղի կունենա ԵՏՄ խորհրդի նիստը` փոխվարչապետների մակարդակով, որին կմասնակցի Վաչե Գաբրիելյանը:

«Ի դեպ, հայաստանյան 3 անդամ, բացի մեկ ձայն ունեցող խորհուրդը` Կարինե Մինասյան, Ռոբերտ Հարությունյան, Արա Նռանյան եռյակով, մշտապես կնստի Մոսկվայում, իսկ ԵՏՄ դատավորական «խորհրդի», որի կազմում 2 հայ դատավորներ են ընդգրկված, մշտական աթոռանիստը կլինի Մինսկում` Բատկայի «կողքին»: Ապագայում ձևավորվելիք ֆինանսական կարգավորման մարմնի աթոռանիստն էլ կլինի Ղազախստանում: Իսկ Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին «չի նստի»: Հայաստանում նստած կմնա ռուս-ՀԱՊԿ-ական փառապանծ 102-րդ ռազմաբազան»,-գրել է «Հրապարակ»-ը:
 

Placeholder
Հայաստանում ԵՏՄ ոչ մի մարմին «չի նստի». «Հրապարակ»